Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

ՀՀ հանրային վայրերում՝ նաև մետրոպոլիտենում, զարկերկային ճնշում չափում ենք գերճնշման ռիսկի և խնդիրների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով․ կլինիկական արդինատոր

0

Հայաստանի սրտաբանների ասոցացիան, համագործակցելով միջազգային սրտաբանների ասոցիացիայի հետ, հանրապետությունում զարկերակային գերճնշման հետազոտություն է անցկացնում։ Այս օրերին Երևանի հանրային վայրերում, մասնավորպես մետրոպոլիտենի տարածքում, կարելի է նկատել, որ անվճար զարկերկային ճնշման չափման միջոցառումներ են անցկացվում։

Սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական արդինատոր Աննա Վադանովան Tert.am-ի հետ զրույցում ասաց, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունների տեսակարար կշիռն աշխարհի ընդհանուր մահացությունների թվում մեծ է` անցնում է 50 տոկոսը, հասարակական տարբեր վայրերում սկրինինգային մի քանի հարցում են կատարում, և հետո ճնշումն են չափում՝ քաղաքացիների ուշադրությունը սևեռելով սիրտ-անոթային հիվանդությունների վրա, այդ ձևով բարձրացնելով կանխարգելման հարցի անհրաժեշտությունը։

«Համաշխարհային հանրային սկրինինգային արշավ է զարկերակային գերճնշման և՛ ռիսկի, և՛ խնդիրների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։ Նման հետազոտություն նաև անցկացվում է եվրոպական երկրներում, որպեսզի վերահսկվեն զարկերակային գերճնշման տարածվածությունը, ռիսկերը»,- ասաց նա։

Ըստ նրա, կան շատ քաղաքացիներ, ովքեր տեղյակ չեն, որ նման խնդիր ունեն և հայտնաբերման դեպքում տեղեկացնում են, որ ավելի ուշադիր լինեն, հետևեն ճնշման տատանումներին։ «Հայտնաբերելու դեպքում, եթե մի քանի անգամ չափում է և նշվում, որ ունի 140-90 և բարձր զարկերկային ճնշում, անձը պետք է սրտի հետազոտություն կատարի»,- ասաց նա և նշեց, որ շատ դեպքերում լինում է, որ քաղաքացին տեղյակ չէ, որ ինքը բարձր զարկերակային ճնշում ունի, քանի որ գանգատներ չի ունենում։

Աննա Վադանովան նշեց, որ նման միջոցառումներ անցկացվում են 2017թ-ից, և հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարածվածությունը բարձր է։

Ըստ նրա` ռիսկի խմբում են 40 տարեկանն անց բոլոր մարդիկ, հիմնականում` տղամարդիկ, որովհետև ծխելն այս հարցում նշանակալից է: Ռիսկի խմբում են նաև շաքարային դիաբետով և էնդոկրին այլ հիվանդություններով տառապողները, ժառանգական հակվածություն, ճարպակալում ունեցողները, հաճախ սթրեսի ենթարկվողները կամ անկայուն նյարդային համակարգ ունեցողները: Առողջ մարդկանց մոտ ճնշման բարձրացում կարող է նկատվել նաև ծովի մակերևույթից բարձր վայրերում գտնվողների մոտ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса