Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

ՀՀ նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի ճամբար

0

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը ( 1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։

Ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։

«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի » կարգախոսով կազմակերպող ճամբարում երեխաներին ուսուցանվում է ազգային արհեստ ու արվեստ։ Ճամբարականների համար այդ նպատակով կազմակերպվում են նկարչության , ոոբոտաշինության, ոսկերչության, ասեղնագործության վարպետության դասեր, ինչպես նաև ազգային երգ ու պարի դասընթացներ։ Արմեն Սարգսյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Նրանք նախագահին ցույց են տվել իրենց ձեռքի աշխատանքները։

The post ՀՀ նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի ճամբար appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса