Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Իդլիբի հարավում

0

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկչական խմբավորումների հարձակումը, որն ուղղված է եղել Իդլիբ նահանգի հարավում բանակայինների դիրքերի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցը:

Գործակալության տվյալներով՝ սիրիական բանակի ջոկատները հետ են մղել հարձակումն իրենց կրակային հենակետերի նկատմամբ Իդլիբի հարավում գտնվող ալ-Քասաբիա գյուղում: Կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման մի շարք գրոհայիների և նրանց տեխնիկան:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ից ի վեր: 2017-ի վերջին հայտարարվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса