Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

Հոնկոնգում ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել

0

Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ արտահանձնման մասին օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին ցրելու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Տեղում աշխատող լրագրողը հայտնել է, որ ցուցարարները աղյուսներով լի տարա են բերել և փորձել եյն թաքցնել հովանոցների տակ:

Սա արդեն երրորդ զանգվածային ցույցն է հունիսի սկզբից ի վեր: Այն համաձայնեցված է եղել իշխանությունների հետ, սակայն ցուցարարներին կոչ են արել կրճատել քայլերթի երթուղին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցուցարարները նախատեսում էին անցնել ոստիկանության կենտրոնակայանի մոտով, որը նախկինում երկու անգամ արդեն պաշարել էին:

Ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ոստիկանության պահանջին և հերթական անգամ շրջափակել են ոստիկանության կենտրոնակայանը և սկսել տարատեսակ իրեր նետել իրավապահների ուղղությամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса