Добавить новость
ru24.net
World News
Июль
2019

Զբոսանավի անձնակազմը փրկել է խորտակվող նավակում գտնվող 111 փախստականներին

0

Հունաստանի ափերի մոտ Marella Discovery զբոսանավի անձնակազմը փրկել է 111 անօրինական ներգաղթյալների՝ այդ թվում 33 անչափահասների, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Փախստականներին տեղափոխող նավակը, որն ուղեւորվել է դեպի Իտալիա, սկսել է խորտակվել հունական Պելոպոնես թերակղզուց մոտ 40 մղոն հեռավորության վրա գտնվող ջրային տարածքում: Թե որ երկրից են փախել միգրանտները, չի հաղորդվում: Նրանց տեղափոխել են հունական նավահանգիստներից մեկը:

Այն երկրները, որոնց տարածքներով է անցնում բալկանյան երթուղին, խստացրել են սեփական սահմանների պահպանության միջոցառումները: Շատ ներգաղթյալներ փորձում են Իտալիա հասնել Հունաստանի եւ Թուրքիայի տարածքներով:

Միջերկրական ծովի կենտրոնական հատվածն աշխարհի ամենավտանգավոր երթուղին է: Միայն 2019թ.-ին այդ ջրային տարածքում մահացել է առնվազն 426 մարդ՝ այդ թվում երեխաներ:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

The post Զբոսանավի անձնակազմը փրկել է խորտակվող նավակում գտնվող 111 փախստականներին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса