Добавить новость
ru24.net
World News
Август
2019

«Աստվածային». Մոնիկա Բելուչին հայտնվել է Vanity Fair Italia ամսագրի շապիկին (լուսանկար)

0

Ամենագեղեցիկ կինոդերասանուհիներից մեկը՝ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, Vanity Fair Italia սնդուսափայլ ամսագրի շապիկին է հայտնվել: 54-ամյա դերասանուհին ամսագրի շապիկին պատկերված է սպիտակ լողազգեստով: Լուսանկարը հայտնվել է ամսագրի ինստագրամյան էջում:

«Երիտասարդ տարիքում մենք աշխարհը սևուսպիտակ ենք տեսնում, մենք դառնում ենք կոնֆորմիստներ և մեզ տրված բոլոր դասախոսությունների զոհ, քանի դեռ ինքներս չենք գիտակցում, թե որն է մեզ համար իսկապես կարևոր: Ով չունի անցյալի նկատմամբ կարոտ, չունի վախ նաև ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում է փոխել իր կյանքում ամեն բան, անգամ տղամարդկանց»,-գրված է լուսանկարին կից:

Համացանցի շատ օգտատերեր իրենց հիացմունքն են հայտնել իտալուհու լուսանկարի առնչությամբ՝ «Միշտ ամենագեղեցիկը», «Գեղեցկություն, որը չես համեմատի ոչնչի հետ», «Աստվածային» մեկնաբանություններ թողնելով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса