Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Չինական ընկերությունն առաջին անգամ կատու է կլոնավորել (լուսանկարներ)

0

Չինական Sinogene Biotechnology ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ կատու է կլոնավորել, գրում է Global Times թերթը:

Նշվում է, որ Գարլիք (Garlic) անունով կլոնավորված կատուն ծնվել է հուլիսի 21-ին՝ կլոնավորված սաղմը փոխնակ մորը ներպատվաստելուց 66 օր անց:

«Կատուս մահացավ միզուղիների հիվանդությունից: Եվ ես որոշեցի, որ ցանկանում եմ կլոնավորել նրան, քանի որ նա չափազանց յուրահատուկ կենդանի էր»,- Global Times-ին հայտնել է կատվի տերը:

Տիրոջ փոխանցմամբ՝ թեև Գարլիքը արտաքնապես նման է իր կատվին, սակայն բնավորությամբ չափազանց տարբեր է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կլոնավորման գործընթացը տևում է երկու ամիս և արժենում է գրեթե 35 հազար դոլար: Կլոնավորված կենդանու կյանքի տևողությունը նույնքան է, որքան մյուս կենդանիներինը:

Ընկերությունում հայտարարել են, որ շատ կատուների տերեր իրենց կենդանիների մահվան դեպքում արդեն կլոնավորման ծառայություն են սկսել ամրագրել:

Ընկերությունն առաջիկայում նախատեսում է կլոնավորման գործընթացում օգտագործել արհեստական բանականություն, ինչը թույլ կտա կենդանիներին հիշողություն և բնավորության յուրահատուկ գծեր փոխանցել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса