Добавить новость
ru24.net
World News
Август
2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է մարզական միջոցառում՝ ծանրաքարի հրում

0

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ ծանրաքարի հրում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Մրցաշարին մասնակցող 30 դատապարտյալներից հաղթական 3 տեղերը համապատասխանաբար գրավել են Թաթուլ Միրզոյանը, Վարազդատ Հովհաննիսյանը և Աշոտ Ղարայանը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր: Նրանք ներկայացվել են նաև խրախուսման:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են սպորտային, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ՝ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, հետագայում ազատության մեջ հեշտությամբ ինտեգրվելու և հոգևոր ու ֆիզիկական տոկունությունը բարձր պահելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса