Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր. Sony Pictures

0

Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր, քանի որ չի կարողացել ֆինանսական համաձայնության գալ Sony Pictures ստուդիայի հետ, որը նկարահանել է ֆրանշիզի հերթական մասը, գրում է BBC-ն:

«Մենք հիասթափված ենք, սակայն հարգում ենք Disney-ի որոշումն առ այն, որ Ֆայգին այլևս չի լինի հաջորդ «Սարդ մարդը» մարտաֆիլմի առաջատար պրոդյուսերը»,- հայտարարել է Sony Pictures-ի ներկայացուցիչը և հույս հայտնել, որ Disney-ն ապագայում կփոխի իր մտադրությունը:

«Քևինը հիանալի անձնավորություն է, և մենք շնորհակալ ենք նրան օգնության համար: Մենք պարտական ենք նրան իր ցուցաբերած աջակցության համար, բայց այժմ այդ ամենն ինքներս կշարունակենք»,- նշված է ընկերության Twitter-ի գրառման մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ տարաձայնությունների պատճառ է հանդիսացել գումարը: Disney-ում ցանկացել են, որ «Սարդ մարդու» մասին հետագա ֆիլմերը հավասարաչափ ֆինանսավորեն Sony-ն և Marvel-ը, և շահույթը բաշխվի հավասարապես:

Այնուհանդերձ, Sony կինոընկերությունը չի ցանկացել կիսել իր ամենահաջողված ֆրանշիզից ստացված եկամուտը և Disney-ին առաջարկել է պահպանել նախորդ համաձայնությունը, որի համաձայն՝ Disney-ին բաժին է հասնում ողջ հասույթի միայն հինգ տոկոսը:

Աղբյուրի հաղորդմամբ` երիտասարդ դերասան Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ «Սարդ մարդը. Տնից հեռու» ֆիլմը, որը թողարկվել է 2019 թվականին, դարձել է Sony Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը, ուստի ստուդիան իմաստ չի տեսել Marvel-ի հետ հետագա համագործակցության մեջ։

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса