Добавить новость
ru24.net
World News
Август
2019

«Իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում միջազգային ծովային ուղիները չեն կարող ունենալ այն անվտանգությունը, ինչ նախկինում». Ռոհանի

0

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու փորձերի հետևանքների մասին՝ հայտարարելով, որ նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում ծովային ուղիները նախկին անվտանգությունը չեն ունենա, գրում է Reuters գործակալությունը:

«Համաշխարհային ուժերը գիտեն, որ նավթային ամբողջական պատժամիջոցների և իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում միջազգային ծովային ուղիները չեն կարող ունենալ այն անվտանգությունը, ինչ նախկինում»,- հայտարարել է Ռոհանին և հավելել, որ «Իրանի վրա միակողմանի ճնշումը չի կարող նրանց օգտին լինել և չի երաշխավորում նրանց անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում»:

Ռոհանին այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ, որն իր հերթին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու ԱՄՆ-ի փորձերը ոչնչի չեն հանգեցնի, քանի որ երկիրը կշարունակի վառելիքի արտահանումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса