Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

0

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար: Պատճառը ռուսական ուղղաթիռի՝ Հարավային Օսիայի տարածքով թռչելն է, գրում է lenta.ru-ն:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտարարել են, որ ռուսական ուղղաթիռը թռիչք է կատարել Վրաստանի կողմից վերահսկվող Գուգութիանթկարի գյուղի տարածքում:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով կեսօրին: Նշվում է, որ ինքնաթիռը Վրաստանի օդային տարածքում գտնվել է մի քանի րոպե:

Միջադեպի առնչությամբ Վրաստանի իշխանությունները թեժ գիծ են ակտիվացրել և դեպքի մասին հայտնել են Եվրամիության դիտորդական առաքելությանը: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ուղղաթիռի թռիչքը տվյալ տարածքում Ռուսաստանի կողմից «հերթական սադրիչ գործողությունն» է որակել՝ հավելելով, որ այն վնասում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի անվտանգությանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса