Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Ոչ միայն Ջերմուկի, այլև Հայաստանի 99 տոկոսն է դեմ, որ այդ հանքը բացվի. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)

0

Ամուլսարը պետք է մնա սար, Ամուլսարին չպետք է կպչել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:

«Ջերմուկին եթե կպչեն, զբոսաշրջիկները չեն գա, բացի այդ՝ Սևանը, Արարատյան դաշտավայրը կտուժեն: Մենք այստեղ մինչև հանքարդյունաբերությունն էլ շատ լավ ապրում ենք, չենք ուզում իրենց հանքարդյունաբերությունը»,-ասաց նա:

Բնակիչը նշեց, որ իրենք մինչև վերջ պայքարելու են, որ Ջերմուկում հանքարդյունաբերություն չլինի: «Տուրիստական քաղաքում այդքան մոտ հանքարդյունաբերություն չի լինում, այն էլ համար մեկ տուրիստական քաղաքում»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, թե կառավարությունը որոշում կկայացնի հանքի շահագործման վերաբերյալ:

«Կարծում եմ՝ դեռ շատ թերի բաներ կան, որ պետք է ճշտեն, իսկ որ ճշտեն, չպետք է հանքը բացվի»,-ասաց նա:

Ըստ նրա՝ իր համար «Էլլարդ» կազմակերպություն չկա, որ մի օրում կարող է փորձաքննություն կատարել և ասել, թե Ամուլսարը պետք է շահագործվի:

«Ոչ միայն Ջերմուկի, այլև Հայաստանի 99 տոկոսն է դեմ, որ այդ հանքը բացվի, պարզապես մարդիկ չեն կարողանում գալ այստեղ, պայքարել»,-ասաց նա:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса