Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը

0
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում օգոստոսի 20-ին ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է Ռուսաստանի իշխող կուսակցության անդամ, պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Սաբլինն ասել է, թե հանդիպմանը քննարկվել են «Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու հարցերը»:


Դմիտրի Սաբլինը «Զինվորական եղբայրություն» վետերանների հասարակական կազմակերպության փոխնախագահն է, բազմաթիվ անգամներ եղել է Սիրիայում:


Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում՝ վերջին շրջանում, Ասադի ուժերը Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ հաջողության են հասնում ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում: Ապրիլի վերջերից նրանք ռազմական գործողություններ են վարում երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդդիմադիրների հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում վերջին օրերին Ասադի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса