Добавить новость
ru24.net
World News
Август
2019

Արագածոտնում փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային. Shamhsyan.com

0

Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը:

Վ. Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային: Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի լինում, հեռացել են տանից:

Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեոռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ և Արմինե Ղազարյաններին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса