Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2019

2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից. Սարհատ Պետրոսյան

0

2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել աջակցող խոսքերի համար, հայտնել, որ արձակուրդ  է վերցնում վաղվանից՝ խոստանալով պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու քննադատությանը:

«Մինչ այդ, բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել, քանի որ մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի և վերադարձ անցյալին դա մեղմ ասած կլինի չմտածված քայլ։ Եվ, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարությունում, 2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից, որոնք՝ օգտվելով հետհեղափոխական շրջանին հատուկ վայրիվերումներից, դրանք վարկաբեկելու կամ իրենց անձնական բարեկեցության համար օգտագործելու փորձեր կանեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ հրաժարվում է այդ պաշտոնից՝ նկատելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса