Կանադայում ներկով են պատել բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի նկարը
Անհայտ անձինք ներկել են շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի՝ պատին պատկերված նկարը։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ պատկերը Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքի պատերից մեկին պատկերվել էր օրեր առաջ։
Անցյալ ուրբաթ Տունբերգը BBC հեռուստաալիքի նկարահանող խմբի ուղեկցությամբ, որը ֆիլմ է նկարահանում ակտիվիստուհու մասին, ելույթ է ունեցել բնապահպանական միջոցառմանը։ Դրանից հետո սթրիթ արտի վարպետներից մեկը նրա նկարը պատկերել է հատուկ պատին, որտեղ տեղի բնակիչները կարող են նկարների և գրությունների միջոցով արտահայտել իրենց մտքերը։
Սակայն Տունբերգի պատկերը երկու օր էլ չի դիմացել։ Արդեն կիրակի նրանից դժգոհ քաղաքաբնակները ներկով են պատել նորաստեղծ գործը։
Հիշեցնենք, որ 16-ամյա շվեդուհին հայտնի է դարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից հետո։
