Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2019

Մանչինին չի բացառում Բուֆոնին ու Դե Ռոսիին Եվրո-2020-ին հրավիրելը

0

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի բացառել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի և «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի հնարավոր մասնակցությունը Եվրո-2020-ին: Հիշեցնենք, Իտալիայի հավաքականը J խմբի առաջատարն է, ու ժամանակից շուտ ապահովել է իր տեղը մրցաշարի եզրափակիչ հատվածում:

«Մենք ցանկանում ենք Իտալիայի հավաքականը վերադարձնել այն դիրքին, որտեղ լինելուն նա արժանի է: Իտալիան 4 անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում, բայց այնքան երկար չենք հաղթել Եվրոպայի առաջնությունում, ուստի ցանկանում ենք Եվրո-2020-ում գնալ մինչև վերջ:

Բուֆոնի ու Դե Ռոսիի հրաժեշտի խաղերը՞: Դա եղել է նախագահի գաղափարը, և ես համաձայն եմ նրա հետ: Լավ կլիներ, եթե մենք կարողանայինք դա անցկացնել: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք դա տեղի կունենա՞ առաջիկա Եվրոպայի առաջնությունում՝ տեսնենք», — Մանչինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Rai Sport-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса