Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2019

Կատալոնացի ցուցարարներն այրել են Իսպանիայի թագավորի լուսանկարները

0

Հազարավոր կատալոնացի ցուցարարներ անցյալ գիշեր փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի՝ Բարսելոնա այցի դեմ:

Ինչպես հայտնում է BBC News-ը, վանկարկելով «Կատալոնիան թագավոր չունի» արտահայտությունը՝ ցուցարարները խարույկի վրա այրել են թագավորի լուսանկարները:

Ինքնավար տարածաշրջանում բողոքի կատաղի ցույցերը չեն դադարում շաբաթներ շարունակ: Անհանգստության ալիքը բարձրացել է Իսպանիայի՝ այս տարվա երկրորդ համընդհանուր ընտրություններին ընդառաջ:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Կատալոնիայի նախկին ղեկավարներին, որոնց անցյալ ամիս Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է 9-12 տարվա ազատազրկման 2017-ին անկախության մասին հանրաքվեի և ապստամբության կազմակերպման համար:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса