Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2019

13 մթերքներ, որոնք քաղցկեղ են առաջացնում

0

1. Պոպկորն

Մենք շատ լավ հասկանում ենք, որ չկա ավելի հեշտ բան, քան պոպկորնի փաթեթը մտցնել միկրոալիքային վառարանի մեջ եւ հեռուստացույցի առջեւ նստած համեղ խրթխրթացնել «մերկ քաղցկեղածինը»: Ընկերներ. խղճացե՛ք ձեր խեղճ լյարդին եւ ենթաստամոքսային գեղձին: Պոպկորնն իր բաղադրության մեջ քաղցկեղածին տարրեր ունի, որոնք ստեղծում են սերուցքային կարագի արհեստական ​​համը: «Պոպկորնյան» քաղցկեղածինները չափազանց վտանգավոր են եւ քաղցկեղի համար բարենպաստ միջավայր են ստեղծում:

2. Բանջարեղեն եւ մրգեր` թունաքիմիկատների բարձր պարունակությամբ

Բանջարեղենն ու մրգերը լավ են առողջության համար: Այո, դա այդպես է: Սակայն քիմիական պարարտանյութերի օգտագործումը դրանց աճեցման ժամանակ եւ ավելի լավ տեսք ունենալու համար դրանց մակերեսին անօրգանական նյութերի ցնցուղումը բնության օգտակար պարգեւները դարձնում են առողջության իրական ոչնչացնողներ:

Առաջին հերթին «հանցագործներ» են համարվում խնձորը, նարինջը, ելակը եւ խաղողը: Այնպես որ, մրգերն ու բանջարեղենը մշտապես մանրակրկիտ լվացեք, բայց իմացեք, որ դա ամբողջությամբ չի ազատում ձեզ վնասակար նյութերից, որոնք պարունակվում են նրանց մեջ:

3. Պահածոյացված լոլիկ

Մեզանից շատերը գիտեն, որ լոլիկում պարունակվող լիկոպինը հզոր անտիօքսիդանտ է եւ բարերար ազդեցություն է ունենում առողջության վրա: Բայց (!) մետաղյա բանկաներում պոմիդորը պահածոյացնելիս քիմիական նյութերը ոչնչացնում են լիկոպինը: Ավելին, այդ նյութերն արհեստականորեն սրտի քաղցկեղ են առաջ բերում եւ օրգանիզմում վերարտադրողական խնդիրներ ստեղծում:

4. Երշիկեղեն, պահածոյացված միս

Շատ դժվար է հրաժարվել երշիկով համեղ սենդվիչից: Իսկ որքան հարմար է շոգեխաշուկից «արագ» ճաշ պատրաստել: Բայց, ցավոք քիմիկատներով մշակված մսամթերքի մշտական ​​օգտագործումն օրգանիզմին շատ մեծ վնաս է հասցնում: Սա վերաբերում է ապխտած մսերին եւ շոգեխաշուկին, որոնց առողջ ապրելակերպի կողմնակիցները «լեշ» են անվանում: Եվ իզուր չէ: Մսի պահածոյացման ժամանակ օգտագործվում են քիմիական նյութեր, համանման նրանց, որոնք պարունակվում են ծխախոտի մեջ: Սրա շնորհիվ պահածոյացված միսը եւ երշիկները պահպանում են գեղեցիկ տեսքը, բայց օրգանիզմի համար օգտակար մթերք չեն համարվում:

Մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործում են նույնիսկ 160 գրամ պահածոյացված միս, ապխտած երշիկ, նրանց մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 44%-ով ավելի մեծ է, քան մարդկանց մոտ, ովքեր մեկ օրում ոչ ավելի, քան 100-120 գրամ քաղցկեղածին միս են ուտում կամ ընդհանրապես չեն ուտում: Նմանատիպ ուսումնասիրություններն անցկացվել են Միացյալ Նահանգների գիտնականների կողմից:

5. Կարտոֆիլի չիպսեր

Շատերի կողմից սիրված կարտոֆիլի չիպսերը կարող են մահացու վտանգավոր լինել: Չիպսերը բավական կալորիական են եւ չափից ավելի շատ օգտագործելը կարող է զգալիորեն ավելացնել ձեր քաշը: Ինչպես նաեւ նրանք պարունակում են նատրիումի մեծ չափաբաժին, արհեստական ​​հավելումներ եւ անուշահամ նյութեր: «Քիմիական» այս փունջը բարձրացնում է արյան ճնշումը եւ բարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի զարգացման համար:

6. Ռաֆինացված բուսական յուղեր

Սնունդ պատրաստելիս մենք հաճախ ենք օգտագործում ռաֆինացված կամ հոտազերծված յուղեր, որոնք շատ են տարբերվում իրենց բնական համանմանից` բնական բուսական (ձիթապտղի, ցորենի, սոյայի, կտավատի եւ այլն) յուղից: Հիդրոգենացված յուղը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն պարունակում է շատ կոնսերվանտներ:

7. Աղ դրած, մարինացված եւ ապխտած սնունդ

Որքան համեղ է մարինացված վարունգը խրթխրթում ատամների տակ կամ ձեռքը ձգվում դեպի ապխտած երշիկը կամ ձուկը: Մենք չենք մտածում, թե ինչքան վնասակար են դրանք: Այդ մթերքները մշակվում են նիտրատ եւ այլ վնասակար քիմիական նյութեր օգտագործելով: Ավելին, ապխտած շատ մթերքներում ձյութ է պարունակվում:

Այս մթերքների չափից շատ օգտագործումը բարենպաստ միջավայր է ստեղծում ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման համար:

8. Սպիտակ ալյուր

Ձյունաճերմակ «փափուկ» ալյուրը պատրաստվում է քիմիական սպիտակեցման ճանապարհով` օգտագործելով գազային քլոր եւ ածխաջրածին, որոնք սպանում են այս մթերքում առկա գրեթե բոլոր արժեքավոր նյութերը: Բացի այդ, քլորը չափազանց վնասակար է օրգանիզմի համար: Սպիտակ ալյուրից պատրաստված արտադրանքի մշտական ​​օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի բարձրացմանը եւ բարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի զարգացման համար, քանի որ քաղցկեղը «սնվում» է շաքարով…

9. Գենետիկորեն ձեւափոխված մթերքներ (ԳՁՕ)

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն այն են, որոնց գենետիկ կոդում «ներառվել են» օտար գեներ: Իսկ ինչու՞: Պատասխանը շատ պարզ է. գիտնականները որոշել են փրկել մեզ սովից: Սկզբունքորեն ճիշտ, քանի որ այս պարագայում լոլիկը կարող է աճել նույնիսկ հեռավոր հյուսիսում, իսկ կարտոֆիլի բերքը չի կրճատվի կոլորադյան բզեզների պատճառով:

Ըստ վիճակագրության 1996 թվականին, երբ Ամերիկայում սկսեցին ԳՁՕ ներդնել, քաղցկեղով հիվանդացության մակարդակը 9 տարվա ընթացքում աճեց 7%-ից մինչեւ 13%: Աուտիզմ` երեխաների մոտ, ալերգիկ ռեակցիաներ, իմունային համակարգի հիվանդություններ… սա հիվանդությունների դեռ ամբողջական ցանկը չէ, որն առաջանում է գենետիկորեն ձեւափոխված սննդից:

10. Ռաֆինացված շաքար

Մենք արդեն նշել ենք, որ քաղցկեղի բջիջներն անտարբեր չեն շաքարի նկատմամբ, բայց ռաֆինացված շաքարն ինչպես մեզ, այնպես էլ նրանց համար ամենահամեղ անուշեղենն է: Հետեւաբար, քաղցկեղով հիվանդացության մակարդակը քաղցրակերների մոտ չափազանց բարձր է:

11. Արհեստական քաղցրացուցիչներ

Ասպարտամ, կալիումի ացեսուլֆամ, սուկրալոզա, ստեվիա. շաքարի արհեստական ​​փոխարինողներն «աշխատում են» որպես ռումբ: Հատկապես վտանգավոր են ֆրուկտոզայով հարուստ քաղցրացուցիչները, օրինակ եգիպտացորենի օշարակը, քանի որ դա արդեն ապացուցվել է, որ քաղցկեղի բջիջներն այն հեշտությամբ եւ արագ են յուրացնում:

12. Ալկոհոլ

Ալկոհոլը ծխելուց հետո քաղցկեղի առաջացման երկրորդ առաջատար պատճառ է հանդիսանում: Նրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել սրտի անբավարարության, կաթվածի եւ նույնիսկ անսպասելի մահվան: Բացի այդ, ալկոհոլիզմն առաջացնում է կոկորդի, հաստ աղիքի, լյարդի, կրծքագեղձի քաղկեղ…

13. Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ

Ցանկացած գազավորված ըմպելիք պարունակում է սոդա+բազմաթիվ քաղցկեղածիններ, բուրավետ եւ քաղցրացնող նյութեր: Սախարինը եւ կալիումի ացեսուլֆամը, որոնք մտնում են «անվնաս» գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, այդ թվում եւ քաղցկեղ, իսկ ասպարտամը հաճախ գլխացավերի, հոգնածության, սրտի խփոցի, դեպրեսիայի պատճառ է դառնում:

The post 13 մթերքներ, որոնք քաղցկեղ են առաջացնում appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса