Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2019

Երիտասարդ չինուհին որոշել է չսպասել և ինքն է առաջարկություն արել ընկերոջը՝ նախապես հուզիչ անակնկալ պատրաստելով

0

Չինաստանի 24-ամյա բնակչուհի Սյաոցզինը որոշել է չսպասել, որ իր սիրելին անի առաջին քայլը և ոչ էլ նրանից թանկարժեք նվերներ է խնդրել:

Ինչպես հաղորդում է life.ru-ն, աղջիկը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և անմոռանալի անակնկալ մատուցել ընկերոջը: Չինուհին ժամադրություն է կազմակերպել Սյաոկեի հետ այն ռեստորանում, որտեղ իրենք առաջին անգամ էին ժամադրվել: Հանդիպման նա եկել է հարսանյաց զգեստով և իր ձեռքն ու սիրտն առաջարկել:

Բացի այդ, աղջիկն իր սիրելիին BMW մեքենայի բանալի, տան վկայական և ծաղկեփունջ է նվիրել:

«Մենք, մի տարի է, ինչ միասին ենք: Հուսով եմ, որ այդպես կլինի նաև հետագայում: Ահա թե ինչ եմ քեզ համար պատրաստել՝ տուն և մեքենա: Կամուսնանաս ինձ հետ»,- ասել է նա:

Ցնցված տղան, իհարկե, չէր կարող մերժել այդ առաջարկը: Միևնույն ժամանակ չինուհին խոստովանել է, որ նվերների հարցում իրեն օգնել են ծնողները: Ինքը ցանկացել է հաճելի բան անել ընկերոջ համար, որն այդ ողջ ընթացքում իր հանդեպ սիրալիր և հոգատար է եղել:

«Սովորաբար, նա հոգ է տանում իմ մասին և զոհաբերում է իրեն: Ես իսկապես ցանկանում էի ինչ-որ բան անել նրա համար»,- ասել է աղջիկը՝ հավելելով, որ հարաբերություններում, իր կարծիքով, կարևորը սերն է և ոչ թե փողը, այդ իսկ պատճառով կարևոր չէ, թե ում մոտ այն կա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса