Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2019

ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի քայքայվող, հնամաշ ռազմական տեխնիկայի մասին

0

Ռուսաստանյան ռազմական տեխնիկան քայքայվում է, քանի որ ժամանակակից Ռուսաստանը նոր տեխնիկայի գնումների համար միջոցներ չունի, իսկ նախկինում ֆինանսները չէին բավարարում խորհրդային շրջանի սպառազինությունը պատշաճ վիճակում պահելու համար, տեղեկացնում է Popular Mechanics ամսագիրը:

Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ 2019թ.-ին տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, մասնավորապես, Ту-22М3 հրթիռակիր ռմբակոծիչի վթարային վայրէջքը, վերանորոգման մեջ գտնվող ռուսաստանյան միակ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա բռնկված հրդեհը, Ղրիմում լողացող նավանորոգարանի խորտակումը, «Լոշարիկ» ստորջրյա ատոմակայանի աղետը եւ Մուրմանսկի շրջանում Ту-22М3-ի կործանումը:

Անդրադառնալով հրթիռակիր-ռմբակոծիչի վթարին, ամսագիրն ընդգծում է, որ դա հանդիսանում է մեծ ու փոքր դժբախտությունների երկար շարքի վերջին միջադեպը, որոնցից տուժում են ռուսաստանցի զինվորականները:

Հոկտեմբերին ամերիկյան Business Insider  հրատարակչությունը գրել էր, որ ռուսաստանյան նավերը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ երկարատեւ նավարկությունների են մեկնում բուքսիրային տեխնիկայի ուղեկցությամբ, եւ դա ի ցույց է դնում ՌԴ ռազմածովային ուժերի ամենագլխավոր խնդիրը:

Իսկ 2018թ.-ին Mil.Press FLOT պորտալը հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ «Կուրսկ» ատոմային սուզանավի աղետից 18 տարի անց ռուսաստանյան բանակը դեռեւս չի տիրապետում աղետի ենթարկված սուզանավերի նավաստիներին օպերատիվ կերպով փրկելու հնարավորություններին:

Աղբյուր՝ lenta.ru

The post ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի քայքայվող, հնամաշ ռազմական տեխնիկայի մասին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса