Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2019

Իրանը պատրաստ է աջակցել Սիրիային երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերման հարցում. իրանցի պաշտոնյա

0

Պաշտոնական Թեհրանն ակնկալում է, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան, և պատրաստ է Դամասկոսին օգնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապօրինի գտնվող ԱՄՆ զորքերին դուրս բերելու հարցում, եթե սիրիական իշխանություններն այդ հարցում դիմեն իրենց:

Այս մասին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները գողանում է սիրիական նավթը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «թալանում է» սիրիացի ժողովրդին: Միևնույն ժամանակ, Վելայաթին Սպիտակ տան առաջնորդին «միջազգային գող» է անվանել:

«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս սիրիական մի շարք շրջաններում ամերիկացիների ապօրինի վերահսկողությունը կվերանա, իսկ սիրիացիները կպատասխանեն և այդ հսկողության ավարտը կտան»,- ասել է նա:

Վելայաթին հավելել է, որ Իրանը «իր հնարավորությունների սահմաններում» պատրաստ է «Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում օգնություն տրամադրել», եթե Դամասկոսն այդ հարցով դիմի Թեհրանին:

Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցությունները շրջանառվում են դեռ նախորդ տարվանից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса