Добавить новость
ru24.net
World News
Январь
2020

Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը հասանելի է, հայտնի է նաև պրեմիերայի օրը

0

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին:  

Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ:

«Այստեղ կան պատմություններ, որոնց մասին երբեք չի խոսվել: Այս մարդիկ ցանկանում են երկրորդ հնարավորություն»,- նշում է Քիմ Քարդաշյանը:

Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանի օգնությամբ ներում էր շնորհվել թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին, սպանության համար դատապարտված Մոմոլ Սթյուարդին: Ֆիլմի տևողությունը երկու ժամ է, պրեմիերան նախատեսված է ապրիլի 5-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса