Добавить новость
ru24.net
World News
Январь
2020

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը. երկրում առաջին անգամ ՊՆ կին ղեկավար է նշանակվել

0

Լիբանանի նախագահ Միշել Աունն այսօր հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որը կգլխավորի Հասան Դիաբը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով պետության ղեկավարի գրասենյակին:

Նախարարների կաբինետը, որը պետք է Լիբանանը հանի ֆինանսատնտեսական սուր ճգնաժամից, կազմված է 20 տեխնոկրատ նախարարներից՝ ներառելով և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական ներկացուցիչների:

Երկրում առաջին անգամ ՊՆ ղեկավար է նշանակվել կին պաշտոնյա՝ Զենա Աքրը: Նա զբաղեցնում էր կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Должность министра обороны в новом правительстве Ливана впервые в истории страны заняла женщина — Зена Акр, она же заняла пост заместителя главы правительства.

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Հարիրին նշել է, որ իր հրաժարականով ինքը կատարում է ցուցարարների պահանջը:

Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса