Добавить новость
ru24.net
World News
Январь
2020

Գերմանիայում խուզարկություն է սկսվել Mistubishi-ի գրասենյակներում

0

Գերմանիայում ոստիկանությունը և դատախազությունը խուզարկություն են իրականացրել ավտոմեքենաների Mistubishi Motors ճապոնական կազմակերպության 7 գրասենյակներում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ խուզարկություններն անցկացվել են նաև Continental AG ընկերության գրասենյակներում, որը մասնագիտացված է ավտոպահեստամասերի մատակարարման ոլորտում:

Նշվում է, որ ստուգումների պատճառ է դարձել ճապոնական արտադրողի առնչությամբ Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության հետաքննությունը: Քննության վարկածով՝ Mitsubishi-ի դիզելային երկու շարժիչները կարող էին հատուկ սարքավորում ունենալ, որը թույլ կտար կառավարել արտանետվող գազերի և վտանգավոր նյութերի ցուցանիշները:

2019-ի հուլիսին Մյունխենի դատախազությունն այս սկանդալի առնչությամբ մեղադրանք էր առաջադրել  Audi ընկերության, որը մտնում է Volkswagen-ի կազմի մեջ, նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին:Դատախազությունը պնդում է, որ մենեջերն իմացել է կոնցեռնի մեքենաների ծրագրային սարքավորումներում վտանգավոր նյութերի արտանետումների ցուցանիշների կեղծման մասին, սակայն որևէ կերպ չի խոչընդոտել դրան:

Հենց այդ ժամանակ նույն սկանդալի պատճառով Volkswagen-ը Բրաունշվեյգի դատախազության կողմից տուգանվել էր 1 միլիարդ եվրոյի չափով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса