Добавить новость
ru24.net
World News
Январь
2020

Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի սահմանների քարտեզն՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա պետությունը՝ Արևելյան Երուսաղեմի հատվածում տեղակայված մայրաքաղաքով»,- քարտեզի լուսանկարին կից գրել է ԱՄՆ ղեկավարը:

«Ես միշտ կաջակցեմ Իսրայելի պետությանն ու հրեա ժողովրդին: Ես լիովին աջակցում եմ նրանց անվտանգությանը և պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքին: Ժամանակն է եկել խաղաղության»,- հավելել է Թրամփը:

Ինչպես նկատում է РИА Новости-ն, հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса