Добавить новость
ru24.net
World News
Февраль
2020
1 2 3 4 5
6
7
8
9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20 21 22
23
24
25 26
27
28 29

Մոսկվայում «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի մասնակիցը ծեծել է տաքսիստին՝ իրեն նշված վայր չտանելու համար (տեսանյութ)

0

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ, «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի մասնակից Յանա Դանկովան ծեծի է ենթարկել և վիրավորել տաքսու վարորդին՝ իրեն նշված վայր տանելուց հրաժարվելու համար, գրում է Известия-ն:

Տեսանյութը, որը լայն տարածում է գտել սոցցանցերում, արվել է վարորդի կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես է գեղեցկուհին, ով նաև ֆիթնես-մարզիչ է, հարվածներ հասցնում տղամարդուն և բղավում. «Տա՛ր ինձ, ինձ մարդիկ սպասում են»: Բացի դա, նա վարորդին սպառնում է, որ «շուտով այդտեղ մարդիկ կգան»: Վարորդն ի պատասխան հանդարտություն է պահպանում և ուղևորուհուն ասում, որ նրան տեղ չի հասցնելու:

Որոշ տեղեկություններով՝ կինը տաքսի էր կանչել մոսկովյան ֆիթնես կենտրոններից մեկը գնալու համար: Սկանդալն առաջացել է պատվերի բարձրացված սակագնի պատճառով: Վարորդը Յանային երկար սպասել է, և այդ 8 րոպեների ընթացքում պատվերի ընդհանուր գումարին ավելացել է ևս 57 ռուբլի: Ուղևորուհուն այդ հանգամանքը սաստիկ բարկացրել է:

Թե ինչպես է ավարտվել այս պատմությունը, հայտնի չէ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса