Добавить новость
ru24.net
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Երևանում՝ մեկ գիշերվա ընթացքում, թալանել են մի քանի թանկարժեք ավտոմեքենայի համարանիշ. Shamshyan.com

0

Մայիսի 11-ին Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենաների մի քանի թալանման դեպքեր են տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ինգա Պ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքի բակում կայանված Mercedes մակնիշի 53 ZZ 033 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ինգա Պ.-ն աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկում՝ որպես ավագ մասնագետ:

Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 39-ամյա Արսեն Մ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: Աղբյուրի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն աշխատում է «ԱԻՏՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Նույն օրը նույն շենքի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի 10 RX 500 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:

Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 25-ամյա Միհրան Չ.-ն և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացելեն նշված շենքի բակում կայանված իրեն պատկանող Infiniti մակնիշի 01 MZ 777 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:

Աղբյուրը հայտնում է՝ բոլոր գողությունների փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса