Добавить новость
ru24.net
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կասֆալտապատվի 2-րդ փողոցը՝ 1015 գծամետր երկարությամբ

0

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 2-րդ փողոցը 1015 գծամետր երկարությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 76 միլիոն 466 հազար դրամ, որից 45 տոկոսը կամ 34 միլիոն 409 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ կամ 42 միլիոն 56 հազար դրամը՝ Գեղամավանի համայնքապետարանը:

Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի հավաստմամբ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի 6870 քառակուսի մետր: «Փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1700 գծամետր, որից 1015-ը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով: Այս փողոցն ասֆալտապատվել էր ԽՍՀՄ տարիներին, սակայն տասնամյակների ընթացքում քայքայվել ու դարձել էր անբարեկարգ և դժվարանցանելի: Երկու տարի առաջ այն հիմնանորոգեցինք ասֆալտի երկրորդային հումքով, սակայն ժամանակի ընթացքում կրկին քանդվեց ճանապարհը, դրա համար էլ նպատակահարմար գտանք՝ ներկայացնել կապիտալ նորոգման ծրագիր, ինչը և հաստատեց կառավարությունը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարենք առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса