Добавить новость
ru24.net
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը պատմել է, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածն ԱՄՆ պետդեպարտամենտում

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածը էական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ պետդեպարտամենտում և քննարկումների սկիզբ է դրել: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքերով` դիվանագետները հոդվածն ուղարկել են Պետդեպարտամենտի ղեկավարությանը, առաջատար հասարակական կազմակերպություններին, արևմտաեվրոպական մի շարք առաջատար պետությունների դեսպանություններին և ԱՊՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:

ԱՄՆ Պետդեպարտամենտը, Անտոնովի խոսքով, հետաքրքրվել է «Միջուկային հնգյակի» գագաթնաժողովով, որը, Երկրորդ աշխարհամարտի մասին իր հոդվածում, առաջարկել է անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այս հանդիպումը պետք է որոշի միջազգային քաղաքականության ուրվագծերը և ամրապնդի աշխարհի անվտանգությունը»,- ընդգծել է  դեսպանը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի մոտ Միացյալ Նահանգներին ուղղվելիք  հարցեր են կուտակվել `կապված նրանց ծրագրերի և ռազմավարական անվտանգության ճարտարապետության փոփոխության հետ: Նա ընդգծել է, որ Մոսկվային չի կարող չանհանգստացնել Հակահրթիռային պաշտպանության, Միջին և փոքր հեռավորությունների վրա հրթիռների չեզոքացման և Բաց երկնքի պայմանավորվածություններից` ԱՄՆ-ի դուրս գալու փաստը:

Անտոնովը ավելացրել է, որ փորձագետները ուշադրություն են դարձրել ռուս առաջնորդի հոդվածի հրապարակման ճիշտ ժամանակին լինելու վրա և պատերազմի ում կողմից սկսվելու և որ կողմի հաղթելու վերաբերյալ դրված վերջակետի վրա:

Ըստ դեսպանի` Ամերիկայն պետդեպարտամենտի ներկայացուցիչները ցանկանում են ուսումնասիրել, թե ինչպես կարելի է օգտագործել Պուտինի առաջարկած մոտեցումները ժամանակակից կյանքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան National Interest պարբերականի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հոդված է գրել: Հոդվածը հրապարակվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը» վերնագրով: Նյութում Պուտինը պատմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը և բացատրել է դրա առաջացման պատճառները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса