Добавить новость
ru24.net
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Դավթաշենում խախտումներ են արձանագրվել մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդների մոտ

0

ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով հունիսի 21-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:

 Գործառույթներ են իրականացվել կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ:

Մասնավորապես` Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել է տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել: Տեղում վարորդներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունն անհապաղ շտկելու համար: Երթուղին շահագործող ընկերության կողմից թույլ տված թերությունը շտկվել է, և տվյալ երթուղու բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են բարձր որակի ախտահանիչ հեղուկով:

Հիմնական իրավախախտման դեպքերը գրանցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում: Հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: Արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են խորհրդատվության, իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում ՀՀ Պարետոի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամաբ վերահսկողությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса