Добавить новость
ru24.net
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

Բարձրագույն դատական խորհուրդը չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, և չի պաշտպանում դատավորներին. Լարիսա Ալավերդյան

0

Բարձրագույն դատական խորհուրդը չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, և չի պաշտպանում դատավորներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից դատավորներին թիրախավորելուն:

«Կասկած չունեմ, որ ԲԴԽ անդամները բարձր մակարդակով տիրապետում են իրավաբանությանը և իրավունքին, բայց այդ քաղաքացիական խիզախության պակասը բերում է նրան, որ զրոյացնում է այդ ունակությունները, և իրենք ամեն անգամ կանգնած են լինում քաղաքական ընտրության առաջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նշեց, որ այստեղ դատավորները պետք է իրենց իրավունքները պաշտպանեն ինչպես քաղաքացիները՝ դիմեն դատական ատյաններ և հետո Եվրոպական դատարան:

Ինչ վերաբերում է նախկինի հետ համեմատություններ անցկացնելուն, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախկինում ևս խնդիրներ եղել են, սակայն մենք պետք է փոխենք երևույթը և ոչ թե մարդկանց: «Մենք առաջին անգամ ենք հանդիպում, որ դատավորների հանդեպ այդքան ցուցադրական ձևով ճնշում է գործադրվում: Այն  ինչ առաջ եղել է, դրանք դուրս էր մնում հանրայնացումից, և իշխանությունները հասկանալով հանդերձ, որ դա սխալ է, քողարկում էին ինչ-որ կերպ, իսկ այսօր իշխանությունը չի քողարկում: Կարծես՝ ցուցադրաբար հակադրվում են թե՛ միջազգային նորմերի կարևորագույն սկզբունքներին, թե՛ օրենսդրությանը, թե՛ Սահմանադրությանը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը բարեփոխման անվան տակ իրականցնում է իր իրական նպատակը՝ ունենալ ամբողջովին հնազանդ դատական համակարգ: «Նախկինում ևս եղել են դեպքեր, որ երբ դատավորն իր բարձրունքի վրա էր գտնվում և հետապնդման էր ենթարկվում, իսկ այսօր դատավորներին թիրախվորելը կրում է համակարգային բնույթ: Նախկինում որոշ դատավորներ էին ենթարկվում ճնշումների, իսկ հիմա կարծում եմ, որ իշխանությունը ցանկություն ունի ամբողջովին ունենալ իրենց հլու-հնազանդ դատական համակարգ»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում միջազգային պրակտիկայում անվանվում է ընտրովի արդարադատություն, և այդպիսի երևույթները տեղի են ունենում կտրուկ իշխանափոխության, կամ ինչպես համարում են իշխանությունը՝ հեղափոխության դեպքում:

«Ընտրովի արդարադատության դեպքում իրականում անտեսվում, ոտնատակ է տրվում ամենակարևոր սկզբունքը՝ իրավունքի գերակայոթյունը և օրենքի առաջ հավասարությունը: Ընտրովի արդարադառության դեպքում գործըթնացները չեն ծառայում իրավական պետություն կայացնելոն և դա պատահական չէ, քանի որ եթե նայեք 2018թ․ կարգախոսները, այնտեղ չկա իրավական պետություն ասվածը»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса