Добавить новость
ru24.net
World News
Июль
2020
1
2
3
4
5
6
7
8 9 10
11
12 13
14
15 16 17
18
19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

«Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը». Դանիել Իոաննիսյան

0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը:

Համաձայն «Պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին օրենքի 23-րդ հոդվածի՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:

Մարգարիտա Սիմոնյանը պրոպագանդիստ է, որն ինքն իրեն լրագրող է համարում: Բայց ո՛չ լրագրողը և ո՛չ էլ, առավել ևս, պրոպագանդիստը չեն համարվում մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների կամ կրոնական գործիչ:

Ցավոք սրտի, սակայն, օրենքը չի նախատեսում որևէ մեխանիզմ մեդալը կամ պատվավոր կոչումը հետ վերցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու համար։ Նույնիսկ՝ եթե կոչումն ապօրինի է շնորհվել:

Օրենքի այս բացն արժի կարգավորել, բայց առայժմ արձանագրենք, որ Մարգարիտա Սիմոնյանը կպահպանի Սերժ Սարգսյանից ապօրինաբար ստացած «Մովսես Խորենացու» մեդալը:

Հ. Գ. Ցավոք, ապօրինի մեդալ տալու համար նաև հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին»:

The post «Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը». Դանիել Իոաննիսյան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса