Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

«Մարտերի ընթացքում Ադրբեջանը կորցրել էր իր կարևոր խաղաքարտերից մեկը՝ անսպասելիության գործոնը…». ռազմական վերլուծաբան

0

«Չեմ կարծում, որ սահմանային ներկա հարաբերական անդորրը միջազգային գործոնով է պայմանավորված»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ռազմինֆո» կայքի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին:

Ըստ նրա՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում իրավիճակը կարող էր երկու ձևով զարգանալ:

«Կամ ադրբեջանական կողմը, ունենալով իր դեմքը փրկելու խնդիր, պետք է գնար ավելի մեծ էսկալացիայի, այսինքն ավելի մեծ ուժերի ներգրավմամբ բախումների, որը տեղային պատերազմից կվերածվեր սահմանի ամբողջ երկայնքով պատերազմի, կամ պետք է լիներ այն, ինչ հիմա եղավ, որովհետև նույն մակարդակում, նույն լարվածությամբ մարտերի շարունակումն իրատեսական չէ:

Մարտերի ընթացքում Ադրբեջանը կորցրել էր իր կարևոր խաղաքարտերից մեկը՝ անսպասելիության գործոնը, և բացի դրանից նրանք կրել էին կորուստներ, և նրանց էլ էր ժամանակ պետք այդ ամենը հարթելու համար»:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հիմնական ուղերձին` վերլուծաբանը հայտարարեց. «Զորավարժություններն ընթանում էին երկու ֆորմատով՝ երկու երկրների համատեղ ռազմաօդային և ցամաքային զորքերի: Զորավարժությունների այդ երկու կոմպոնենտներն այնպես չէ, որ նորություն էին:

Նախորդ տարիներին նման վարժանքներ ևս արել էին, տարբերություն չկար: Ասեմ ավելին, զորավարժություններն անցկացվում էին նույն տեղում, նույն ստորաբաժանումների կազմով, ինչ նախորդ տարիներին: Ցամաքային զորավարժություններն անցկացվում էին Բաքվի մերձակայքում գտնվող զորավարժարանում, որտեղ ներգրավված էին մեկ գումարտակի չափով ստորաբաժանումներ Թուրքիայից»,- ընդգծեց Խաչիկյանը:

Ըստ նրա՝ ի տարբերություն նախորդ զորավարժությունների, այս զորավարժության մեջ քաղաքական քարոզչության ֆոնն էր բարձր:

«Ստացվեց այնպես, որ զորավարժությունները հաջորդեցին հուլիսյան բախումներին և նաև այդ բախումների ժամանակ Թուրքիայի ագրեսիվ արձագանքներին: Այս առումով նրանք փորձեցին այդ հանգամանքն օգտագործել: Եղան փոխադարձ այցեր. Թուրքիայից ներկայացուցչական պատվիրակություն գնաց Ադրբեջան, որոնց կազմում էին պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, Թուրքիայի առանձին զորքերի հրամանատարներ: Մեծ հաշվով նման մասշտաբի զորավարժության ժամանակ նման մարդկանց առկայությունն այնքան էլ համաչափ չէ: Դա խոսում է քաղաքական ուղերձների մասին»:

Արդյո՞ք Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանի դերակատարությունը՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ալիև — Պուտին հեռախոսազրույցները:

Հարցին Հայկ Խաչիկյանն արձագանքեց. «Հուլիսյան բուն ռազմական գործողությունների օրերին ադրբեջանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա և այնտեղ մոտ 4 օր բանակցություններ են տանում, հանդիպումներ են կազմակերպում տարբեր գերատեսչությունների հետ, և բնականաբար պետք է հասկանալ, որ դա չպետք է դուր գար Ռուսաստանին, և Ադրբեջանն իր նախաձեռնողականությամբ փորձում է բալանսը պահել»:

Անահիտ Չալիկյան

The post «Մարտերի ընթացքում Ադրբեջանը կորցրել էր իր կարևոր խաղաքարտերից մեկը՝ անսպասելիության գործոնը…». ռազմական վերլուծաբան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса