Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Երևանյան սուպերմարկետում տորթի համար կատարված խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուրի փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը  խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երևանի 36 և 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի:

Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հաճախորդի և աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը ևս դրսևորել է խուլիգանական վարքագիծ:

Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 3 բնակիչներին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 և 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 Նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

The post Երևանյան սուպերմարկետում տորթի համար կատարված խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса