Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա

0

մսկի հիվանդանոցի բժիշկները դեմ չեն, որպեսզի վերակենդանացման բաժանմունքում գտնվող բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեղափոխվի այլ գերմանական կլինիկա, քանի որ նրա վիճակը կայունացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:

«Մենք դեմ չենք նրա տեղափոխությանը այլ բժշկական կենտրոն: Այդ գործընթացը տեղի կունենա այսօր, սակայն որոշ բժշկական և իրավական գործողություններից հետո»,- ասել է Կալինիչենկոն:

Նա նաև նշել է, որ բժիշկները Նավալնիի կյանքին վտանգ սպառնացող որևէ բան այս պահին չեն տեսնում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տվյալներով՝ նրա ուղեղը գտնվում է կայուն վիճակում:

«Ավիատեղափոխությունը հնարավոր է նրա հարազատների և գերմանացի բժիշկների պատասխանատվության ներքո»,- նշել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին:

The post Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса