Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Թուրքիային, պարտվեց Բուլղարիային

0

Շախմատի  համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն,  Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրը տարավ 2 հաղթանակ: Արդեն հայտնել ենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը հաղթել է Ռումինիայի ընտրանուն: 

Երկորրդ տուրում հայ շախմատիստները զիջել են բուլղարացիներին՝ 2,5։3,5 հաշվով, իսկ երրորդ տուրում առավելության են հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ 4,5։1,5 հաշվով։

Հայաստանի թիմից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։  Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։

Հիշեցնենք, որ այս տարի փոխվել է մրցաշարի անցկացման ձևաչափը, մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ: Օլիմպիադայի հաղթողի կոչման համար կպայքարի 40 հավաքական:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Ալժիրը, Եգիպոսը, Մարոկկոն, Խորվաթիան, Անգլիան, Թուրքիան և Ռումինիան:  

armsport.am

The post Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Թուրքիային, պարտվեց Բուլղարիային appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса