Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Տիխանովսկայան կոչ է անում շարունակել պայքարը, Լուկաշենկոն երկրում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Արևմուտքին

0
Բելառուսի ընդդիմության առաջնորդը դարձած Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում շարունակել «Լուկաշենկոյի ռեժիմի» դեմ պայքարը՝ հատկապես ընդգծելով գործադուլները շարունակելու անհրաժեշտությունը:


«Գործադուլները դիկտատորին անկյուն են մղել, վիրավորել նրա սիրտը, դրա համար ձեզ բոլոր միջոցներով փորձում են բաժանել և վիճաբանությունների մեջ գցել, որովհետև եթե մենք բոլորս միասին լինենք, այս ռեժիմին ոչ մի շանս չի մնա», - ասել է Տիխանովսկայան:


Նա նշել է, որ գործադուլները օրինական և հզոր զենք են, կոչ է արել շարունակել և ընդարձակել դրանք, չխաբվել, վախը թողնել բռնակալին: «Դու մենակ չեք», - ասել է Տիխանովսկայան՝ նշելով, որ Բելառուսի ժողովրդին աջակցելու հիմնադրամին միլիոններ են փոխանցվել:


«Մեր նպատակները պարզ են՝ վերջ տալ բռնություններին, ազատ արձակել քաղբանտարկյալներին և անցկացնել նոր թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ», - ասել է Սվետլանա Տիխանովսկայան՝ շարունակելով, - «Միասին մենք ուժ ենք, ուժ, որի դիմաց ոչ մի բռնակալություն չի դիմանա»:


Օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններին հաջորդած ակցիաներին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում, հարյուրավոր վիրավորներ կան, առնվազն երեք ցուցարար է զոհվել, ոստիկանությունը մոտավորապես 7000 մարդու բերման է ենթարկել:


Լուկաշենկոն այսօր ելույթ է ունեցել՝ Բելառուսի իրավիճակի համար մեղադրելով Արևմուտքին: Նա ասել է, որ երկրի խառնաշփոթությունը պլանավորել և ուղղորդում է Միացյալ Նահանգները, իսկ եվրոպացիները կատարում են նրանց հրահանգները: «Վարշավայի մոտ հատուկ կենտրոն է ստեղծվել, մենք վերահսկում ենք, գիտենք, թե այն ինչով է զբաղվում երբ անհանգիստ վիճակ է և տանկերը սկսում են շարժվել, ինքնաթիռներն՝ օդ բարձրանալ, դա պատահական չէ», - ասել է Լուկաշենկոն՝ մեղադրելով դրսի ուժերին:


Բելառուսի նախագահի կարծիքով՝ այդ ամենի նպատակը Մինսկը Մոսկվայից պոկելն է, և ուղղելը Ռուսաստանի դեմ: «Նրանք ցանկանում են Բալթյան-Սևծովյան միջանցք ստեղծել՝ Մերձբալթյան երկրները, մենք և Ուկրաինան: Մենք այդ շղթայում մնացել ենք վերջին օղակը», - այսպիսի աշխարհաքաղաքական բացատրություն է տվել Լուկաշենկոն սեփական երկրի ներսի իրավիճակին:


Ավելի վաղ նա ուժեղացրել էր արևմտյան սահմանների հսկողությունը՝ դրսի միջամտությունը կանխելու համար, իսկ Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել էր վերջ տալ Մինսկում շարունակվող «անկարգություններին»:


Գլխավոր դատախազությունն իր հերթին քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու հոդվածով՝ գտնելով, որ ընդդիմության ձևավորված համակարգող խորհրդի նպատակը իշխանությունը զավթելն է: Նման կարծիք էր հայտնել Լուկաշենկոն և նրա խոսքերից հետո գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը հայտարարեց քրեական գործ հարուցելու մասին: «Համակարգող խորհրդի ստեղծումը և գործունեությունը ուղղված է իշխանության զավթմանը, ինչպես նաև վնաս հասցնել Բելառուսի ազգային անվտանգությանը», - հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազը:


Այսօր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի մամուլի խոսնակը այդ երկրի իշխանություններին հորդորել է կարճել համակարգող խորհրդի հանդեպ հարուցված քրեական գործը, փոխարենը երկխոսության մեջ մտնել՝ ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար:


Ընդդիմությունը չի ընդունում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իշխանության խաղաղ փոխանցման համար Լուկաշենկոյի հետ երկխոսության գնալու համար շաբաթվա սկզբից ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ընդդիմության առաջնորդների ներկայացուցիչները, ինչպես նաև ճանաչված և հայտնի մարդիկ:


 




 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса