Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2020
1 2 3 4
5
6 7
8
9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

0

Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:  

«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը:

«Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

The post Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса