Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2020
1 2 3 4
5
6 7
8
9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Հայաստանի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել

0

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին հերթական մարզումն է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միացել դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը, նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը, որոնք բաց էին թողել նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մարզումը, արդեն միացել են հավաքականին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

The post Հայաստանի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса