Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2020
1 2 3 4
5
6 7
8
9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Մոսկվան կոշտ է արձագանքել խոցված ուղղաթիռի մասին Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

0

Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Մի -24 ուղղաթիռի կործանման մասին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի խոսքերը:

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Բյուլբյուլօղլին, խոսելով ռուսական Մի-24-ի կործանման մասին, ասել էր, որ «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է պատահել»:

«Սա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվան, այնուամենայնիվ, ընդունեց Բաքվի խոսքերը՝ մեղքը ընդունելու եւ ներողություն խնդրելու մասին»,- լրագրողներին ասել են ԱԳՆ-ում՝ արձագանքելով ասվածին:

«Մենք ակնկալում ենք, որ հետաքննություն անցկացնելու եւ պատասխանատուներին պատժելու մասին նախագահ Ալիեւի հավաստիացումները շուտ կկատարվեն: Մենք ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլեւս իրեն ոչ մի երկիմաստ հայտարարություն թույլ չի տա ողբերգական միջադեպի կապակցությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ռուսական Մի-24-ը խոցվել է մարտական գոտուց դուրս գտնվող Հայաստանի օդային տարածքում: Անձնակազմի երկու անդամ մահացել էր, մեկը դուրս էր բերվել միջին ծանրության վնասվածքներով: Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ «պատահաբար» խփել է ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրեց եւ պատրաստակամություն հայտնեց փոխհատուցում վճարել Ռուսաստանին։

 

The post Մոսկվան կոշտ է արձագանքել խոցված ուղղաթիռի մասին Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса