Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2020
1 2 3 4
5
6 7
8
9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց

0

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

«Ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում, Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ, զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել՝ 9-ը:
 Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով բնակելի շինությունների և քաղաքացիական այլ օբյեկտների նկուղներում կամ տեղափոխվելով առավել անվտանգ վայրեր Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:

 Ադրբեջանի կողմից դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև երեխաների համար նախատեսված շինությունները՝ դպրոցներ, մշակութային կենտրոններ, մանկապարտեզներ և այլն: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ:

 Քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ ադրբեջանական սոցիալական մեդիան լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալ լայնածավալ քննարկումներ ու կոչեր:Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմում է մարդու և հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր միջազգային կազմակերպություններին՝ պատշաճ արձանագրելու Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկելու դրանց վերացման ուղղությամբ»,-ասված է ԱՀ ՄԻՊ-ի հայտարարությունում։

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1716199568547198

The post Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса