Մակրոնն այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ՝ աջակցելու Ղարաբաղի տեղահանված բնակչության մարաթոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք – հեռախոսամարաթոնին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
«Այս առիթով Նախագահը հայտարարեց, որ այս կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի #Երևան նոյեմբերի 27-ին։
Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին»,-տեղեկացնում է աղբյուրը։
The post Մակրոնն այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ՝ աջակցելու Ղարաբաղի տեղահանված բնակչության մարաթոնին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.