Добавить новость
ru24.net
World News
Январь
2021

Թրամփն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան կորոնավիրուսի խնդրի լուծման. Բայդեն

0

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ջորջիա նահանգում հանրահավաքի ժամանակ երկրի հեռացող վարչակազմին քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նրա մեթոդների պատճառով, եւ խոստացել է իշխանության գալով ամեն ինչ նորից սկսել, հայտնում է Reuters-ը:

«Սա նոր տարի է, եւ վաղվա օրը կարող է նոր օր դառնալ Ատլանտայի, Ջորջիայի եւ Ամերիկայի համար»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարին «սարսափելի» է սկսել:

«Նախագահն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան խնդրի լուծման»,- ասել է նա:

Բայդենը հավելել է, որ Դեմոկրատական կուսակցությունից Սենատի թեկնածուները իրենց հաղթանակի դեպքում համավարակի շրջանում օգնության փաթեթի շրջանակում ամերիկացիներին կապահովեն 2 հազարական դոլարով:

The post Թրամփն ավելի շատ ժամանակ է ծախսում նվնվոցի եւ գանգատների վրա, քան կորոնավիրուսի խնդրի լուծման. Բայդեն appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса