Արդյունավետ մթերք, որն արագ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը
Սիսեռի օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի արագ նվազմանը, հայտնում է Express-ը՝ վկայակոչելով փորձագետներին:
Նշվում է, որ սիսեռի այս հատկությունը կապված է սպիտակուցների և բջջանյութի մեծ քանակության հետ: Այսպիսով, բջջանյութը դանդաղեցնում է օրգանիզմի կողմից ածխաջրերի յուրացումը, արդյունքում դրանք շատ ավելի դանդաղ են քայքայվում, եւ գլյուկոզան դանդաղ է կուտակվում:
Մասնավորապես, օրական մեկ անգսմ սիսեռի հիմքով կերակուր օգտագործելը զգալիորեն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը վեց շաբաթվա ընթացքում, երբ այն փոխարինվում է ցորենի հիմքով կերակրատեսակով:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ այն օգնում է նորմալացնել գլյուկոզայի մակարդակը՝ ավելորդ քաշի նվազման հաշվին: Առկա տվյալների համաձայն՝ սիսեռով սնվելու դեպքում մարդիկ ավելի երկար ժամանակ են քաղցը հագեցած զգում եւ անառողջ սնունդ ուտելու ցանկությունը նվազում է:
The post Արդյունավետ մթերք, որն արագ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը appeared first on ԳԱԼԱ.