Ի պատասխան տարածաշրջանում Թուրքիայի ավելացած ազդեցությանը, Ռուսաստանն ընդլայնում է իր գործունեությունը Կասպից ծովի տարածաշրջանում՝ իր ներկայությունը որպես ճանաչելի ուժ հաստատելու համար, գրում է Tehran Times–ը` անդրադարձ կատարելով Ջեյմսթաուն հիմնադրամի կողմից հրապարակված՝ Եվրասիական հարցերով վերլուծաբան Փոլ Գոբլի հոդվածին:
«Հետևաբար, ռազմական առումով, Մոսկվան համագործակցում է Թեհրանի՝ տարածաշրջանային մեկ այլ տերության հետ, որը նույնպես թուրքական ազդեցության աճի հետևանքների վերաբերյալ մտահոգություններ ունի», – ասել է վերլուծաբանը:
Թուրքիան ռազմավարական տեսանկյունից տարածաշրջանում իշխանություն է ձեռք բերել՝ Լեռնային Ղարաբաղի զգալի մասն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո: Թուրքիան այժմ ուղղակի ելք ունի դեպի Կասպից ծովի նավթի և բնական գազի հսկայական պաշարներ:
Ռուսաստանն անհանգստացած է «տրանսկասպյան բնական գազատարերի շուրջ Թուրքիայի խանդավառությամբ, ինչը կարող է խոչընդոտել շուկայում տիրելու Ռուսաստանի ունակության», - ասել է Գոբլը՝ հավելելով, որ վերջին շաբաթներին Ռուսաստանն ու Իրանը երկու ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովի կենտրոնական և հարավային մասերում:
Այնուամենայնիվ, Մոսկվայի գործողությունները, իրենց հերթին, տագնապի առիթ են դարձել Ադրբեջանի համար, որը Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության հիմնական «շահառուն» է հանդիսանում:
Ի պատասխան ռուսական զորավարժությունների, Բաքուն պատրաստվածության է բերել իր ռազմածովային ուժերը՝ պաշտպանելու Կասպից ծովի խողովակաշարերն ու էներգետիկ այլ ենթակառուցվածքները:
Վերլուծաբանի խոսքով՝ Իրանը Կասպից ծովում զգալի ծովային ներկայություն չունի, սակայն փետրվարի սկզբին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգիսիրին հայտարարել է, որ երկիրն ավելի մեծ նավեր է կառուցում, «ինչը կօգնի Իրանին իրական ծովային տերություն դարձնել»:
Գոբլն ասել է, որ Մոսկվան կարող է օգտվել նմանատիպ զարգացումից, քանի որ Կասպից ծովում Իրանի ավելի մեծ ռազմածովային ուժերը կարող են զսպել թուրքական ազդեցությունը՝ միևնույն ժամանակ նվազեցնելով Միացյալ Նահանգների նավատորմի դեմ պայքարի հարցում ռուսական նավատորմի պատասխանատվությունը և հավելել․ «Արդյունքում, Մոսկվայում ոմանք այժմ հարցնում են, թե ինչ կարող է անել ռուսական նավաշինական արդյունաբերությունը Թեհրանին օգնելու համար»:
«Մոսկվան կցանկանար, որ իրանական նավատորմն այնտեղ բավականաչափ ուժեղ լիներ, որպեսզի օգներ Ռուսաստանին զսպել Թուրքիան, սակայն ոչ այնքան ուժեղ, որ կարողանար նպաստել Իրանի ընդլայնված կայսրություն դառնալուն, որի կազմում կլինեին նաև Հայաստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը», – նշել է Գոբլը՝ վկայակոչելով ռուս վերլուծաբան Ալեքսանդր Տիմոխինին:
Двадцать пять человек за одним столом под звуки караоке – это было шедеврально!
Yesterday I ignored 10 tornado warnings to finish a Destiny 2 raid, didn't get the exotic drop, and disappointed my fiancée. Is there some sort of lesson here?
I didn't expect my favorite cozy MMO to do a crossover with a Finnish children's series
«Газпром-Медиа Холдинг» совместно с «Триикс Медиа» при поддержке Института развития интернета (АНО «ИРИ») приступили к съёмкам восьмисерийной военной исторической драмы «Таганрог»
Черчесов о России-2018 против Испании-2024: «Эту команду мы бы не обыграли. На ЧМ-2018 я радовался выходу на испанцев, у них не было тренера, Йерро пришел за два дня до турнира»
Неожиданный актёрский дуэт Филиппа Киркорова и Дениса Дорохова в самой необычной приключенческой комедии года «Братья»