Թուրքիայի աջակցությունը վայելով զինյալները Սիրիայի հյուսիս-արևմուտքում «ավերում են» մեծամասամբ քրդերով բնակեցված Աֆրին շրջանը, հայտնում է The Jerusalem Post-ը։
Թուրքիան քրդական «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ»-ի դեմ սահմանային ռազմական գործողություններ է սկսել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանը հիմնականում վերահսկվում է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիա-արաբակաn սուննի իսլամիստական զինյալ խմբավորումների կողմից, որոնք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կողմից մեղադրվում են տեղի բնակչության նկատմամբ հանցագործություններ իրականացնելու հարցում:
Աֆրինցի փախստական Ջիգեր Հուսսեյնը, որն այժմ ղեկավարում է Հյուսիսային Սիրիայում առևանգման դեպքերի հետաքննող խումբը, ասել է․«Մենք ունենք լուրջ ապացույցներ, որոնք վկայում են, որ Թուրքիան և իր կողմից աջակցություն վայելող զինված ծայրահեղական խմբավորումները ներգրավված են Աֆրինում տեղի ունեցող միջազգային հանցագործություններում, այդ թվում` բռնաբարություններ, թրաֆիքինգ և մահացու կտտանքներ»։
«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որը սկսվել է 2018 թվականի հունվարի 20-ին և ավարտվել նույն տարվա մարտի 18-ին՝ թուրքական զինուժի և դրա աջակցությունը վայելող իսլամական ուժերի կողմից, հանգեցրել է քրդական «Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներ»-ի պարտությանը՝ շրջանից շուրջ 200 հազար քրդերի վտարմամբ կամ փախուստով։ Գործողության հետևանքով քրդական բնակչության թվաքանակը 350 հազարից հասել է մոտ 150 հազարի:
Աֆրինի քուրդ բնակչությանը վտարելուց հետո Թուրքիան ձեռնամուխ է եղել տարածքը սիրիացի փախստականներով վերաբնակցնելուն և մոտ 100 հազար մարդ է վերաբնակեցվել։
ACAPS միջազգային, անկախ մարդասիրական վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն՝ Աֆրինում մնացած քուրդ և եզդի բնակչությունը բռնությունների է ենթարկվում․«Աֆրինի քուրդ բնակչությունը մշտական ապաստանի, սննդի և անվտանգության խնդիր ունի»։
Հարցին անդրադարձել են նաև ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ու ՄԱԿ-ը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Թուրքիային հետաքննել իրավիճակը։
Jerusalem Post-ը ընդգծել է, որ վերջին տասնամյակում Սիրիան ականատես է եղել մարդու իրավունքների ոտնահարման ամենասարսափելի օրինակներին․ «Աֆրինի էթնիկ զտումները, քրդական և եզդիական մնացած բնակչության ներկայիս և շարունակական հետապնդումները, ներառյալ կանանց կանխամտածված թիրախավորումը, այս ողբալի պատմության ամենամութ գլուխների շարքում են»։
A college student put on a free, stage adaptation of Silent Hill 2 'to make a truly frightening theatrical experience' all without an appearance by Pyramid Head
Metal Slug Tactics review
Meta-funded regulator for AI disinformation on Meta's platform comes under fire: 'You are not any sort of check and balance, you are merely a bit of PR spin'
Стартовал пробный запуск Castle Doombad: Free To Slay на iOS и Android
A college student put on a free, stage adaptation of Silent Hill 2 'to make a truly frightening theatrical experience' all without an appearance by Pyramid Head
В ТПП РФ наградили лидеров цифровой трансформации
В Московской области сотрудники Росгвардии провели урок безопасности для школьников
«Вечером на лобном, а после — плацкарт»: как Бузова совмещала «ДОМ-2» и учебу