Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Եթե ընտրություններ լինեն, Փաշինյանն օրենքի խախտումների առաջ չի կանգնի և ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի իր քաղաքական վերարտադրումը. Հակոբ Ավետիքյան

0

Դեմ եմ այս պահին ընտրությունների անցկացմանը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ չի հեռացել, կասկած կա, որ նա մի սուտ կխոսի, և ի վերջո ընտրությունները չեն կայանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

«Եթե ընտրութուններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կանի ամեն ինչ, որպեսզի կարողանա իր քաղաքական վերաարտադրումն ապահովել, և քանի որ ընտրություններ են ու արդյունքում ինչ-որ կուսակցութուններ պետք է շահեն, ինքը դարձյալ կուզենա, որ խորհրդարանում 70 տոկոս ներկայություն ունենա, իր մարդիկ լինեն: Սա կնշանակի, որ ընտրությունների մասնակիցները՝ քվեարկողները լեգիտիմացնում են նրա անօրինական իշխանությունը»,- նշեց նա:

Ավետիքյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունների որոշում կայացնելիս հաշվի առնվել է ժողովրդի կարծիքը, մարդկանց մի խումբ մի գուցե ցանկանա մասնակցել, բայց զգալի մասը չի ցանկանա գնալ ընտրությունների, մասնակցությունը քիչ կլինի.

«Այդ քիչ մասնակիցների մեջ Նիկոլը կփորձի տեր կանգնել 70 տոկոսին, և գործադիր իշխանության լծակները, բանակը, զինված ուժերը, ոստիկանությունը օգտագործելով, նա օրենքի խախտումների առաջ չի կանգնի: Հետևաբար կարող ենք հարց տալ՝ այդ ընտրություններն ի՞նչ են տալու մեր երկրին, երբ մեզ առաջին հերթին անվտանգություն և խաղաղություն է պետք, որ կարողանանք մեր վերքերը դարմանենք ինչ-որ ձևով, պետությունը վերականգնենք, մարդկանց օգնենք, որ իրենց ապրուստը հոգան»,- նշեց նա՝ հավելելով, որ դեռ պատերազմից առաջ պահանջում էր, որ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ նա, ըստ Ավետիքյանի, իր վարած  քաղաքականությամբ քանդում է պետության հիմքերը:

Դիտարկմանը՝ընդդիմությունը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրություններ չի կարող իրականացնել, բայց ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը հայտնել ենարտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Ավետիքյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր ընդդիմություն, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ, կայացման խնդիր ունեն, սակայն ընդդիմության տարբաժանում կատարվեց և կայացած ընդդիմադիր կազմակերպություններ էլ այդ հոսանքի հետ շարժվեցին.

«Երկրորդ նախագահը, որը բավական մեծ աջակիցների շրջանակ ունի, ի սկզբանե հայտարարեց, որ եթե ընտրություններ լինեն, կմասնակցի: «Բարգավաճ Հայաստան»-ն էլ առաջիններից մեկն էր, որ ցանկություն հայտնեց մասնակցելու, այնպես որ ընդդիմության տարբաղադրում տեղի ունեցավ, մյուսներին մնում էր հետևել նրանց: Իսկ ՀՅԴ-ն թեև չի հայտնել, որ կմասնակցի, սակայն չի էլ բացառել»:

Հարցին՝ ըստ իրեն՝ ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ հանրությանը համախմբել իր շուրջը, Ավետիքյանը պատասխանեց, որ ժողովրդի մի մասը գտնվում է հուսահատ վիճակում, թեև չգիտենք, երեք-չորս անգամ շատ մարդ հավաքելու դեպքում կկարողանա՞ր արդյոք ընդդիմությունն որևէ բան անել. «Միակ լուծումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թողնի, հեռանա, կարող ենք համաձայն լինել, որ նրան մարդասիրական միջանցք տրվի և հեռանա»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса