Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական ներուժը

0

Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական ներուժը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Լորա Քուփերը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում կայացած լսումներում:

«ԱՄՆ-ն էլ ավելի շատ է մտահոգված Ուկրաինայի հետ սահմանի մոտ և Ղրիմում ռուսական ուժերի ուժեղացմամբ: Ռուսաստանն այժմ ուժերի ամենալուրջ կենտրոնացումն ունի 2014 թվականից ի վեր»,- նշել է Քուփերը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի տատանվի Ուկրաինայի պաշտպանական ներուժին, տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանն աջակցելու հարցում:

Իրավիճակը Դոնբասում սրվել է փետրվարի վերջից: Ռազմական բախումներ և գնդակոծություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն ու Կիևը միմյանց են մեղադրում լարվածությունը խորացնելու մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса