Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը. Վահագն Վարագյան

0

Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

«Մատաղիսի հետախուզական վաշտը...

Վերջին պատերազմում այս վաշտը հերոսական ուղի անցավ: Երբ ճեղքվեց Թալիշի, այնուհետև՝ Մատաղիսի պաշտպանությունը, ամենաթեժ կետերում հայտնվում էր գնդի ռազվետկեն։ Նույնիսկ նահանջի ժամանակ ամբողջ ճակատով շրջափակման մեջ գտնվող զինվորներին առաջիններից մեկը օգնում էին իրենք:

Մատաղիսի հետախուզական վաշտին հանդիպեցինք հոկտեմբերի 2-ի գիշերը, հաղթանդամ տղաներ՝ ինքնավստահ, ուժեղ, կարծես՝ միջադարյան Հայաստանի արքայագունդը լիներ: Օրեր անց կեսգիշերին իմացանք, որ գործողության են գնացել այն ուղղությամբ, որտեղ թշնամին նորից գրոհել ու վերցրել է կարևոր բարձունք:

Լուսադեմին ադրբեջանական դրոշ էին ուղարկել և ամբողջ առաջնագիծը թնդում էր, որ ռազվեդկեն վիշկի սարը հետ է վերցրել: Տարբեր ջոկատներ, որոնք այդ օրերին ֆեյսբուքյան հերոսներ էին, վառեցին այդ դրոշն ու հետո իմացանք, որ երևաններում հերոսական դրվագներ են պատմել. դե նկարներն էլ ունեին. Աստված՝ իրենց հետ:

Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը: Հրամանատարը՝ Միրոն, հետո իմացա նաև՝ Թևոնյան Նոյը և երեք հետախույզ: Մենք պարտք ենք տղերքին։ Իրենց հերոսական ուղին բոլորն են իմանալու, բոլորին ենք պատմելու:

Հավե՛րժ Փառք, տղե՛րք»,- գրել է Վարագյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса